«Ռ-Ֆարմ» – ը Ռուսաստան կմատակարարի կորեական ուլտրաձայնային սարքավորումներ
Նորություններ

«Ռ-Ֆարմ» – ը Ռուսաստան կմատակարարի կորեական ուլտրաձայնային սարքավորումներ

«Ռ-Ֆարմ Գրուփ» – ը և Alpinion Medical Systems-ը 10 տարով պայմանագիր են կնքել ուլտրաձայնային ախտորոշման սարքավորումների առևտրայնացման համար։ Alpinion Medical Systems-ը բժշկական սարքավորումների կորեական արտադրող է: «Ռ-Ֆարմ»-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ խումբը Ռուսաստանի Դաշնություն կմատակարարի բարձրորակ և փորձագիտական մակարդակի ուլտրաձայնային ախտորոշման համակարգեր:

«Սա ևս մեկ քայլ է հարյուր հազարավոր ռուսաստանցի հիվանդների համար ժամանակակից, արագ և բարձրորակ ախտորոշման հասանելիության բարձրացման ուղղությամբ»,- ասաց «Ռ-Ֆարմ»-ի լաբորատոր ախտորոշման և բժշկական սարքավորումների բաժանմունքի տնօրեն Ելենա Վյազմինան:

«Ռ-Ֆարմ» - ը համագործակցում է արտասահմանյան բազմաթիվ դեղագործական ընկերությունների և բժշկական սարքավորումներ արտադրողների հետ: Օրինակ, մարտի սկզբին Խումբը հայտարարեց ճապոնական Fujifilm-ի հետ գործընկերությունը խորացնելու իր ծրագրերի մասին: Ի թիվս այլ բաների, «Ռ-Ֆարմ» - ը Ռուսաստանին կմատակարարի արհեստական բանականության հիմքով էնդոսկոպիկ համակարգեր։