Գլոբալ Ֆարմա ընկերությունը ԱՄՆ-ից հետ է կանչում ախտահարված աչքի կաթիլների 50,000 սրվակ. ԱՄՆ Սննդի և դեղերի վարչություն
Նորություններ

Գլոբալ Ֆարմա ընկերությունը ԱՄՆ-ից հետ է կանչում ախտահարված աչքի կաթիլների 50,000 սրվակ. ԱՄՆ Սննդի և դեղերի վարչություն

Սննդի և դեղերի վարչության կողմից կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ չբացված սրվակները ախտահարված են բակտերիաներով.արհեստական արցունքների համար աչքի քսուքի ախտահարված խմբաքանակը կապված է ԱՄՆ-ում տեսողության կորստի հետ:

Գլոբալ Ֆարմա առողջապահական ընկերությունը ԱՄՆ շուկայից հետ է կանչում աչքի կաթիլների 50000 սրված՝ բակտերիալ վարակի պատճառով, ըստ ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության (USFDA):

Համաձայն իր վերջին հարկադիր կատարման զեկույցի՝ ԱՄՆ-ի առողջապահության մասով կարգավորիչը նշել է, որ Չեննայում գտնվող դեղագործական ընկերությունը հետ է պահանջում արհեստական արցունքների համար ազդակիր աչքի քսուքի վնասված խմբաքանակը, որոնք կապված են ԱՄՆ-ում տեսողության կորստի հետ:

Խմբաքանակն արտադրվել է Չենայում տեղակայված Գլոբալ Ֆարմա առողջապահական ընկերության կողմից և ամերիկյան շուկայում տարածվել է Նյու Յորքի Դելսամ Ֆարմա ընկերության կողմից, հայտնել է ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը:

Նշելով հետկանչի պատճառը՝ ԱՄՆ-ի առողջապահության կարգավորող մարմինն նշել է. «Սննդի և դեղերի վարչության հետազոտությունը պարզել է, որ չբացված սրվակները ախտահարված են բակտերիայով»:

Ընկերությունը նախաձեռնել է I դասի հետկանչը այս տարվա փետրվարի 24-ին: Համաձայն ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության՝ I դասի հետկանչն ամենահրատապն է Սննդի և դեղերի վարչության երեք տեսակի հետկանչումներից և սովորաբար վերաբերում է թերի արտադրանքներին, որոնք կարող են լուրջ առողջական խնդիրներ առաջացնել:

Փետրվարին Գլոբալ Ֆարմա առողջապահական ընկերությունը հայտարարեց, որ հետ է կանչում աչքի կաթիլների իր ողջ խմբաքանակը, որոնք ենթադրաբար կապված են ԱՄՆ-ում տեսողության կորստի հետ: Արհեստական արցունքներ առաջոցնող աչքի կաթիլները օգտագործվում են գրգռվածությունից պաշտպանելու կամ աչքերի չորությունը վերացնելու համար: