«Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունն իրականացվում է 2004 թվականից ամեն տարի, որի նպատակն է բարձրացնել իմունականխարգելման մասին հանրային իրազեկությունը և պատվաստումների միջոցով պաշտպանել բնակչությանը վարակիչ հիվանդություններից։ Այս տարի այն կսկսվի ապրիլի 23-ին և կտևի մինչև ապրիլի 29-ը:
Իմունականխարգելման եվրոպական շաբաթ 2023 նախաձեռնության կարգախոսն է՝ «Յուրաքանչյուր դեղաչափը կարևոր է», «Ժամանակը կարևոր է», որի նպատակն է ներկայացնել լիարժեք և ժամանակին կատարվող պատվաստումների դերն ու նշանակությունը մարդու առողջության և բարեկեցության համար:
Պատվաստանյութերի օգտագործումը լայն տարածում գտավ ամբողջ աշխարհում՝ առաջ բերելով մեծ հեղափոխություն վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում, մինչև դրանց վերացում: Արդյունքում ամբողջ աշխարհում կտրուկ նվազել են պատվաստումների միջոցով կանխարգելվող հիվանդությունների և այդ հիվանդություններից մահացությունների ցուցանիշները։ Ներկայումս բնական տուբերկուլյոզը կանխվել է, և պոլիոմիելիտի, կարմրուկի, կարմրախտի, դիֆթերիայի և վիրուսային հեպատիտ B-ի կանխումը հնարավոր և հասանելի է:
Հայաստանի Հանրապետությունում պլանային պատվաստումների միջոցով կանխարգելվում են հետևյալ վարակիչ հիվանդությունները՝ դիֆթերիա, կապույտ հազ, փայտացում, կարմրուկ, կարմրախտ, համաճարակային պարոտիտ, պոլիոմիելիտ, հեպատիտ «A» և «B», տուբերկուլյոզ, հեմոֆիլուս B տիպ, ռոտավիրուս, մենինգոկոկ, պնևմոկոկ, մարդու պապիլոմավիրուսային վարակներ, տուլարեմիա, սեզոնային գրիպ, կատաղություն, որոնք ընդգրկված են պատվոգրերի ազգային ժամանակացույցում։ Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման գործընթացում պատվաստանյութերի դերն ու նշանակությունը, ներառյալ խթանիչ դեղաչափը, հնարավորություն է տալիս կանխել հիվանդության ծանր տարբերակները և մահերը։