Քենթերբերիի համալսարանի (Կալիֆոռնիայի համալսարան) հետազոտողները ուսումնասիրել են էկրանի ազդեցությունը փոքր երեխաների զարգացման վրա:
Հետազոտողները գնահատել են էկրանների ազդեցությունը 9 ամսական, 2 տարեկան, 4 տարեկան, 5 տարեկան և 8 տարեկան երեխաների վրա՝ օգտագործելով Aotearoa Նոր Զելանդիայի ամենամեծ երկայնական հետազոտության տվյալները՝ Մեծանալով Նոր Զելանդիայում:
Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները համեմատել են երեխաների մանկության տարբեր փուլերում էկրանի առջև անցկացրած ժամանակը լեզվի, գրագիտության և հաշվարկի վաղ հմտությունների ու հասակակիցների հետ կապված խնդիրների հետ՝ հաշվի առնելով մոր կրթությունն ու սոցիալ-տնտեսական կարգավիճակը:
«Երեխաները, որ ավելի շատ ժամանակ են անցկացրել էկրանների առջև վաղ տարիքում՝ 9 ամսականից մինչև 5 տարեկան, ավելի ցածր գնահատականներ են ստացել լեզվի և կրթական կարողությունների թեստերում և ավելի բարձր՝ ծնողների կողմից արձանագրած հասակակիցների հետ խնդիրների հարցում՝ 5-8 տարեկան երեխաների դեպքում», - գրում են հետազոտողները:
Էկրանի ազդեցության ստուգումը ներառում էր հեռուստացույց դիտելու կամ սարքն ուղղակի կերպով օգտագործելու ժամանակը, ինչպես նաև հեռուստացույցը միացված սենյակում, անուղղակի օգտագործման ժամանակը:
Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները նաև ուսումնասիրել են էկրանի ժամանակի ազդեցությունը երեխաների զարգացման վրա՝ այլ գործողություններին մասնակցելու համար ծախսված ավելի քիչ ժամանակի արդյունքում:
Նրանք պնդում են, որ երեխաները, որոնք շատ ժամանակ են անցկացնում էկրանների առջև, ավելի քիչ հավանական է, որ մասնակցեն սոցիալական և զգայական ակտիվ միջոցառումների, ինչպիսիք են խաղային խմբերը, թանգարաններ այցելությունները, զբոսայգիներ և մշակութային միջոցառումներ հաճախելը:
«Էկրանին առջև անցկացված ժամանակը ընդամենը մեկն է այն բազմաթիվ գործոններից, որոնք ազդում են երեխաների զարգացման արդյունքների վրա, սակայն այն դառնում է ավելի տարածված»: Վաղ մանկությունն այն շրջանն է, երբ ծնողներն ամենաշատ ազդեցությունն ունեն իրենց երեխաների սովորությունների վրա և առողջ սովորություններ ձևավորելու համար կարևոր ժամանակաշրջան է, ուստի վաղ մանկության տարիներին էկրանին առջև անցկացված ժամանակի կրճատումը կարող է դրական ազդեցություն ունենալ նրանց առողջության վրա: