Նոր հետազոտության համաձայն՝ բույսերն արդյունավետ կերպով հեռացնում են թունավոր գոլորշիները և քաղցկեղածին միացությունները տան օդից՝ կարճ ժամանակում ապահովելով օդի ավելի լավ որակ: Հայտնագործությունները բեկումնային են, քանի որ սա առաջին հետազոտությունն է, որն ապացուցել է, որ բույսերը կարող են մաքրել բենզինից առաջացած գոլորշիները: Հետազոտողները նաև ապացուցել են, որ սենյակային բույսերը կարող են մաքրել քաղցկեղածին թույներն, ինչպես բենզինը:
Նոր հետազոտությունն իրականացվել է Սիդնեյի տեխնոլոգիական համալսարանի կենսավերականգնման հետազոտող դոցենտ Ֆրեյզեր Թորպիի ղեկավարությամբ՝ համագործակցելով Ambius ընկերության հետ, որը զբաղվում է բույսերի մշակմամբ: Նրանք պարզել են, որ Ambius-ի փոքրիկ կանաչ պատը, որը պարունակում է բազմաթիվ տնային բույսեր, արդյունավետորեն հեռացնում է քաղցկեղածին թույները: Սիդնեյի տեխնոլոգիական համալսարանի մամուլի հաղորդագրության համաձայն, այն ընդամենը ութ ժամվա ընթացքում տան օդից մաքրել է ամենաթունավոր միացությունների 97% -ը:
Ambius-ի գործադիր տնօրեն Յոհան Հոջսոնը մեկնաբանել է ուսումնասիրությունն՝ ասելով, որ այն նոր ապացույցներ է ներկայացրել սենյակային բույսերի և կանաչ պատերի կարևոր դերի մասին մեր շնչած օդի արագ և կայուն մաքրման գործում:
«Մենք գիտենք, որ տան օդի որակը հաճախ զգալիորեն ավելի վատն է, քան դրսի օդի որակը, որն ազդում է ինչպես մտավոր, այնպես էլ ֆիզիկական առողջության վրա»: «Այնուամենայնիվ, լավն այն է, որ այս ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տնային բույսերը, կարող են էական փոփոխություն մտցնել»,- ասաց նա մամուլի հաղորդագրության մեջ:
Ավելին, բացահայտումները ցույց են տալիս, թե ինչպես են բույսերը վերացնում բենզինի թունավոր միացությունները, որոնք հաճախ հայտնվում են աշխատավայրերում և շենքերում: Բենզինի ամպիկները աշխարհում ամենատարածված թունավոր միացություններ հարուցողներն են: Այդ օդը շնչելն առաջացնում է թոքերի բորբոքում, գլխացավեր և սրտխառնոց և նախորդ ուսումնասիրությունները երկարատև ազդեցությունները կապել են քաղցկեղի, ասթմայի և այլ քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկի հետ, ինչը նպաստում է կյանքի տևողության նվազմանը:
«Բույսերը ոչ միայն մի քանի ժամվա ընթացքում հեռացնում են օդն աղտոտող նյութերի մեծ մասը, այլև դրանք ամենաարդյունավետ կերպով օդը մաքրում են բենզինից առաջացած ամենավտանգավոր թույները», - բացատրում է Թորփին: «Օրինակ, հայտնի քաղցկեղածին բենզոլը ավելի արագ է ներծծվում, քան պակաս վնասակար նյութերը, ինչպիսին օրինակը՝ ալկոհոլը»: