Ապացուցված է, որ Long HR2 42-ը ՝ միջազգային կենսաֆիզիկական ընկերության կենսաբանների կողմից մշակված նյութը, ճնշում է SARS-CoV-2-ի բոլոր տարբերակները: Հետազոտողները օգտագործել են կորոնավիրուսային S-սպիտակուցի մի մասը: Գիտնականների եզրակացությունները հրապարակվել են PNAS ամսագրում։
«Կորոնավիրուսի կենսունակ մասնիկներում S-սպիտակուցի մոլեկուլները բաժանված են երկու մասի ՝ մեկը կարճ, մյուսը՝ երկար, որոնք միասին կազմում են այն համալիրը, որն անհրաժեշտ է վիրուսին բջիջներ ներթափանցելու համար ։ Մենք ստեղծել ենք կարճ մոլեկուլի անալոգը, որը թափանցում է S-սպիտակուցի մեջ (վիրուսային թաղանթի մակերեսին սրածայր գոյացություն) և կանխում բջիջների՝ վիրուսով վարակումը», - հայտարարել է Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Ակսել Բրունգերը:
Նոր դեղամիջոցն ուղղված է հեպտադ HR1HR2 սպիտակուցին, որը կարևոր դեր է խաղում մարդու բջիջներ վիրուսի ներթափանցման գործում: Դեղը ստիպում է HR1HR2-ին միաձուլվել HR2 պեպտիդի գիտականորեն փոփոխված տարբերակի հետ՝ արգելակելով պաթոգենների վերարտադրությունը մարմնում:
Բացի այդ, քանի որ HR1 HR2-ը SARS-CoV-2-ի զարգացման հետ մեկտեղ մնում է գրեթե անփոփոխ, դրան ուղղված դեղամիջոցներն արդյունավետ են պաթոգենի բոլոր շտամների, այդ թվում ՝ Օմիկրոնի դեմ:
Ներկայումս գիտնականները փորձարկում են SARS-CoV-2-ով վարակված մկներին: Մոտ ապագայում սպասվում է դեղամիջոցի ինհալացիոն կիրառում, որը կօգնի խուսափել շնչառական ծանր ախտանիշներից: