Նոր ուսումնասիրության համաձայն, որն ամենից շատ է ազդում երկարատև COVID-ով հիվանդների կյանքի որակի վրա, քան քաղցկեղի որոշ տեսակներ: Ուսումնասիրությունը կատարվել է Կալիֆոռնիայի և Էքսետեր համալսարանների հետազոտողների կողմից:
Հետազոտությունը հրատարակվել է BMJ Open ամսագրում և ֆինանսավորվել է Առողջապահության և խնամքի հետազոտությունների ազգային ինստիտուտի (NIHR) կողմից, ուսումնասիորում է երկարատև COVID-ի ազդեցությունը ավելի քան 3750 հիվանդների կյանքի վրա, որոնց ուղղորդել են երկարատև COVID-ի հետազոտման կլինիկա և օգտագործել են թվային հավելված՝ որպես իրենց Ազգային առողջության ծառայության բուժման ծրագրի մի մաս:
Հիվանդներին խնդրել են լրացնել հավելվածի հարցաթերթիկն այն մասին, թե որքան ժամանակ է, ինչ հիվանդ են COVID-ով՝ հաշվի առնելով COVID-ի ազդեցությունը նրանց առօրյա գործունեության վրա, հոգնածության մակարդակը, դեպրեսիան, լարվածությունը, շնչահեղձությունը, ուղեղի մթագնումը և նրանց կյանքի որակը:
Հետազոտողները պարզեցին, որ երկար ժամանակ COVID-ով հիվանդ անձանց առողջական վիճակը ծայրահեղ ծանր էր և նրանց մոտ առկա էր հոգնածության նույն մակարդակն ինչ այն մարդկանց մոտ ովքեր տառապում էին քաղցկեղից, ունեին անեմիա կամ երիկամների հետ կապված լուրջ խնդիրներ: Նրանց մոտ նաև գրանցվել էր առողջության հետ կապված կյանքի որակի ավելի ցածր մակարդակ, քան մետաստատիկ նորագոյացություններ ունեցող հիվանդների մոտ, օրինակ թոքերի քաղցկեղի IV փուլը:
Ընդհանուր առմամբ, թիմը պարզել է, որ երկար ժամանակ COVID-ով հիվանդ լինելու ազդեցությունն ավելի վատ է, քան ինսուլտ ստացած հիվանդների և համեմատած Պարկինսոնի հիվանդություն ունեցող անձանց մոտ:
Բժիշկ Հենրի Գուդֆելոն, ով հանգուցյալ պրոֆեսոր Էլիզաբեթ Մյուրեյի (երկուսն էլ Կալիֆոռնիայի Համաճարակաբանության և Առողջության ինստիտուտից) հետ միասին ղեկավարում էր հետազոտությունը, ասաց. «COVID-ով վարակված մարդկանց մոտ 17 տոկոսի մոտ երկարատև COVID է զարգանում։ Այնուամենայնիվ, հիվանդության ազդեցությունը հիվանդների ամենօրյա կյանքին լիովին հասկանալի չէ»:
«Մեր արդյունքների համաձայն, երկարատև COVID-ը կարող է կործանարար ազդեցություն թողնել հիվանդների կյանքի վրա՝ հոգնածությունը ամենամեծ ազդեցությունն ունի ամեն ինչի վրա՝ սոցիալական ակտիվությունից մինչև աշխատանք, տնային գործեր և սերտ հարաբերություններ պահպանելը»:
Երկարատև COVID-ը բացասաբար է ազդում ոչ միայն անհատների կյանքի վրա, այլև հետազոտողները կարծում են, որ այն կարող է զգալի ազդեցություն թողնել երկրի տնտեսական և սոցիալական ոլորտների վրա:
Երկարատև COVID-ի հետազոտման կլինիկա ուղեգրվելու համար հիվանդը պետք է սուր վարակից առնվազն 12 շաբաթ անց դեռ COVID-ի երկարատև ախտանշաններ ունենա:
Հավելվածն օգտագործող երկարատև COVID-ով հիվանդների ավելի քան 90 տոկոսն աշխատանքային տարիքի է (18-65), իսկ 51 տոկոսն ասել է, որ նախորդ ամսվա ընթացքում չի կարողացել աշխատել առնվազն մեկ օր,մինչդեռ 20 տոկոսն ընդհանրապես աշխատունակ չի եղել։ .
Միևնույն ժամանակ հիվանդների 71 տոկոսը կանայք էին։ Քանի որ աշխատող կանայք առողջապահական և սոցիալական սպասարկման աշխատուժի մեծ մասն են կազմում, երկարատև COVID-ը կարող է նրանց աշխատունակության վրա լրացուցիչ ճնշում գործադրել արդեն իսկ երկարաձգված ծառայությունների հետ մեկտեղ:
Դոկտոր Գուդֆելոն ասաց. «Հուսով ենք, որ երկարատև COVID ունեցող հիվանդների ախտանիշների և ազդեցությունների մասին հավելյալ տեղեկատվությունը կօգնի Ազգային առողջության ծառայողներին և քաղաքականություն մշակողներին թիրախավորել սահմանափակ ռեսուրսները՝ հարմարեցնելով գոյություն ունեցող ծառայությունները և նախագծելով նորերը՝ երկարատև COVID ունեցող հիվանդների կարիքներն ավելի ճիշտ հասկանալու համար»:
Ազգային վիճակագրության գրասենյակի տվյալներով՝ 2022 թվականի հուլիսի դրությամբ Մեծ Բրիտանիայում երկարատև COVID-ի ախտանիշ է ունեցել շուրջ 1.4 միլիոն մարդ: Հոգնածության հետ մեկտեղ հիվանդները սովորաբար ունենում են շնչահեղձություն, լարվածություն, դեպրեսիա և ուղեղի մթագնում:
Սակայն, սա առաջին հետազոտությունն է, որն անրադառնում է առողջության հետ կապված ամենօրյա գործունեության և կյանքի որակի վրա այս վիճակի ազդեցությանը այն հիվանդների մոտ, ում ուղարկել են Անգլիայում գտնվող երկարատև COVID-ի ուսումնասիրության կլինիկա:
Դոկտոր Գուդֆելոն ասաց. «Մեր բացահայտումները պարզել են, որ հոգնածությունը պետք է կլինիկական խնամքի և վերականգնողական ծառայությունների նախագծման կարևոր մաս դառնա»:
«Հետքովիդյան գնահատման ծառայությունները պետք է կենտրոնանան հոգնածության գնահատման և բուժման վրա՝ երկարատև COVID-ով տառապողների վերականգնումն ու աշխատանքի վերադառնալն առավելագույնի հասցնելու համար»:
Հետազոտության համահեղինակ պրոֆեսոր Ուիլյամ Հենլին, Էքսեթերի համալսարանի բժշկական դպրոցից, ասաց. «Երկարատև COVID- ը անհայտ հիվանդությունը է, և շատ մարդիկ դեռ փորձում են հասկանալ զգալի փոփոխությունները, և թե ինչպես կարող են աշխատել: Զարմանալիորեն, մեր ուսումնասիրությունը պարզել է, որ երկարատև COVID-ը կարող է մարդկանց մոտ ավելի վատ հոգնածություն և կյանքի որակի անկում առաջացնել, քան որոշ քաղցկեղների դեպքում է, սակայն աջակցությունն ու ըմբռնումը նույն մակարդակի վրա չեն: Մեզ հրատապ անհրաժեշտ են հավելյալ հետազոտություններ, որոնք հնարավորություն կտան զարգացնելու ապացույցների վրա հիմնված ծառայություններն՝ աջակցելու մարդկանց, որոնք փորձում են հաղթահարել այս նոր վիճակը»: