Ղազախստանը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել բրիտանա-շվեդական բազմազգ դեղագործական և կենսատեխնոլոգիական AstraZeneca ընկերության հետ։
«Ղազախստանի նախագահի նախընտրական քարոզարշավի շրջանակում հանձնարարվել է Ղազախստանում դեղագործական արտադրանքը ավելացնել մինչև 50 տոկոսով: Համապատասխան հուշագիրը ստորագրվել է AstraZeneca-ի հետ»,- ասել է երկրի առողջապահության առաջին փոխնախարար Թիմուր Սուլթանգազիևը:
«Մոտավորապես 40 դեղամիջոցներ արդեն հաստատվել են: Նախատեսվում է ներմուծել ևս 15 նորարարական դեղագործական պատրաստուկներ և արտադրել չորս տեսակի դեղագործական պատրաստուկներ»,- ասել է Ղազախստանում AstraZeneca-ի գրասենյակի տնօրեն Ալեքսանդր Տարիշկինը:
AstraZeneca-ի Մեծ Բրիտանիայի կորպորատիվ կառավարման հարցերով տնօրեն Դեյվիդ Բոյդը հայտնել է ընկերության պատրաստակամությունը համագործակցելու Ղազախստանի կառավարության հետ: AstraZeneca-ն, որն ի սկզբանե իր գործունեությունը հիմնելու է Ղազախստանում, նախատեսում է սեփական գործարաններ կառուցել երկրում: