Առողջապահություն նախարարությունը և Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակը` «Եվրոպայի խորհրդի` Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ. գործողությունների ծրագրի» շրջանակներում կազմակերպել են հանդիպում, որին մասնակցում էր նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Փետրվարի 25-ին մեկնարկած երկօրյա հանդիպումը ընդգծեց Առողջապահության նախարարության և գործող բժշկական-խորհրդատուների անքակտելի կապը՝ հնարավորություն ստեղծելով իրական և շոշափելի բարեփոխումներ իրականացնել։ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ողջունեց ԱՆ խորհրդատուներին։
Երկօրյա հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հիմնական թեմա՝ «Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները» և «Առողջապահության բնագավառի հիմնական մասնագիտությունների և նեղ մասնագիտացումների» հրամանի նախագիծը։ 55 բժիշկ-խորհրդատուներ, ձևավորեցին ֆոկուս խմբեր, խմբերի ներսում կատարեցին տեսակետների փոխանակում, այնուհետև անցկացրին հանպատրաստից քննարկում ֆոկուս խմբերից դուրս՝ համաձայն իրենց մասնագիտական ուղղվածության: