Երևանի Ամիրյան 2 հասցեում գտնվող շարժական կետում կարմրուկի դեմ անվճար պատվաստում կարող են ստանալ նաև Հայաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիները։ Այս մասին ուրբաթ մամլո ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ։
Համաձայն տեղական օրենսդրության՝ այս պատվաստումն անվճար է Հայաստանի այն քաղաքացիների համար, ովքեր հետևում են պատվաստումների ազգային օրացույցին։ Սակայն երկրում կարմրուկի ներկայիս բռնկման ֆոնին որոշում է կայացվել Հայաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիներին այդ հիվանդությունից պաշտպանվելու հնարավորություն ընձեռել:
«Հայաստանը ստանում է կարմրուկի դեմ պատվաստանյութ, քանի որ դա պլանային պատվաստում է, և մենք մշտապես ունենք պաշարներ», - պարզաբանեց նա:
Պատվաստանյութի երկու չափաբաժինից հետո կարմրուկով վարակվելու դեպքերը չափազանց հազվադեպ են և Հայաստանում երբեք չեն գրանցվել։