Հայկական SPRING PR ընկերության առաջին միջոցառումը՝ «Doing Digital» ֆորումը, որը կազմակեպվել է Ամերիաբանկի հետ միասին, միտված է միավորելու ոլորտի առաջատարներին՝ ուսումնասիրելու թվային փոխակերպման վերջին տենդենցներն ու լավագույն փորձը: Ֆորումի հիմնական բանախոսը Քրիս Սքիներն է, ով ֆինտեխի և թվային տրանսֆորմացիայի ոլորտում հայտնի համաշխարհային փորձագետ է: Իրադարձությունը կհետաքրքրի կառավարության, ֆինանսների և տեխնոլոգիայի էկոհամակարգի այլ ձեռնարկությունների և մամուլի բարձրաստիճան ղեկավարներին և որոշում կայացնողներին: Ֆորումը տեղի է ունենալու 2023 թվականի ապրիլի 5-ին Երևանում: Մանրամասների համար այցելեք www.doingdigital.am կայքէջ:
«Doing Digital» ֆորումի հիմնադիր, SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը ընդգծել է թվային էկոհամակարգի բոլոր մասնակիցների միջև մշտական հաղորդակցման կարևորությունը՝ փոխակերպման սահուն և անխափան գործընթաց ապահովելու համար: ‹‹Մենք հետևում ենք միջազգային տենդենցներին և ստեղծում «Doing Digital» հարթակը, որպեսզի հեշտացնենք քննարկումները միտումների, բիզնեսի դինամիկայի, մարտահրավերների և հնարավորությունների վերաբերյալ, որոնց այսօր բախվում են թվայնացման գործընթացի բոլոր մասնակիցներրը››:
«Որպես Հայաստանի ֆինանսական մասով թվային փոխակերպման առաջամարտիկ՝ մենք սկսել ենք ինքներս մեզ նորովի բացահայտելու հետաքրքիր ուղին՝ կյանքի որակի բարելավման միջոցով ստեղծելով հուսալի ֆինանսական և տեխնոլոգիական տարածք: Մասնավորապես, այս իրադարձության ակունքներում կանգնելը և համատեղությամբ Քրիսին Հայաստան հրավիրելը ևս մեկ վկայություն է Հայաստանում մտածելակերպի փոփոխության և թվային վերափոխման հզորացման Ամերիայի հանձնառության մասին»,- Ամերիաբանկի Մարդկանց և ծառայությունների գլխավոր տնօրեն Արմինե Ղազարյան։
Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանի, McKinsey-ի, Forbes-ի, Visa-ի, Hexens-ի, FAST Foundation-ի, Revytech-ի, Fastex-ի, ICDT Global-ի, Apricot Capital-ի, Beta FT-ի, ինչպես նաև ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի, SPRING PR-ի, Ամերիաբանկի ոլորտի թոփ 20 առաջնորդները կկիսվեն իրենց պատկերացումներով թվային բիզնեսի և տեխնոլոգիաների վերաբերյալ հիմնական և հեռատեսական ելույթների և պանելային քննարկումների միջոցով:
«Մենք հպարտ ենք, որ դարձել ենք «Doing Digital» ֆորումի նորարարական գործընկերը Հայաստանում: Քանի որ Visa-ն շարունակում է աջակցել երկրում թվային փոխակերպման զարգացմանը, մենք ուրախ ենք մեր միջազգային փորձը կիսել ավելի լայն լսարանի հետ: Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին քննարկման հարթակի ստեղծման համար և մաղթել հաջող նիստ բոլոր մասնակիցներին», - ասել է Visa-ի Կովկասյան տարածաշրջանի տարածքային մենեջեր Դիանա Կիգուրաձեն:
«Doing Digital» ֆորումը ցանցային կապի լավագույն միջոցն է, որը մասնակիցներին թույլ է տալիս շփվել միմյանց հետ և ուսումնասիրել նոր գաղափարներ և տեխնոլոգիաներ:
«Թվային տեխնոլոգիաները փոխակերպում են ներդրումները և ստեղծում նոր հնարավորություններ նորարարական գաղափարներում ներդրումներ կատարելու համար: Ակնկալվում է, որ «Doing Digital» ֆորումը հարթակ կստեղծի տեղացի և օտարերկրյա մասնագետների համար՝ մտքեր փոխանակելու և ներդրումային մշակույթը խթանելու համար»,- նշեց Apricot Capital-ի համահիմնադիր Վարդան Ամարյանը։