8-ամյա երեխան «Արաբկիր» ԲԿ-ում նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ վերջնականապես կբուժվի էպիլեպսիայից
Նորություններ

8-ամյա երեխան «Արաբկիր» ԲԿ-ում նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ վերջնականապես կբուժվի էպիլեպսիայից

Նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանի խոսքով ՝ "Արաբկիր" բժշկական համալիրում յուրացվող նոր ուղղություններից է էպիլեպսիայի վիրահատական բուժումը ՝ միաժամանակյա նեյրոմոնիտորինգով: Նախկինում նման վիրահատություններ իրականացվել են օտարերկրյա գործընկերների մասնակցությամբ, Սակայն «Արաբկիր» հիվանդանոցի բժիշկներն այժմ ինքնուրույն են աշխատում վիրահատարանում:

Հետազոտությունների համաձայն ՝ երեխայի մոտ էպիլեպտիկ նոպաների պատճառը տարիներ շարունակ եղել է գլխուղեղի բավականին մեծ ուռուցքը, որի հեռացման ժամանակ շարժիչային նյարդաթելերը շրջանցվել են նեյրոմոնիտորինգի միջոցով, որպեսզի չվնասեն երեխայի շարժողական ֆունկցիաները: Վիրահատությունը տևեց մոտ 10 ժամ, քանի որ ուռուցքը բավականին մեծ և ամուր էր:

Մի քանի ամիս անց վիրահատված երեխան ԷԷԳ մոնիտորինգ կանցնի՝ վիրահատության արդյունավետությունը գնահատելու համար: Նա կշարունակի ևս մի քանի տարի դեղորայք ընդունել, որից հետո բժիշկները կարծում են, որ նա կազատվի էպիլեպսիայից ր կկարողանա նորմալ կյանքով ապրել: