ՀՀ Առողջապահության նախարարությունում քննարկվել է մանկական նյարդաբանության ներկա վիճակը
Նորություններ

ՀՀ Առողջապահության նախարարությունում քննարկվել է մանկական նյարդաբանության ներկա վիճակը

Մանկական նյարդաբանության և նյարդավիրաբուժության ոլորտում առկա իրավիճակը, փոփոխություններն ու զարգացումները քննարկվել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած խորհրդակցությանը բժշկական կենտրոնների ղեկավարների և մասնագետների հետ, որին մասնակցել է նաև Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտի մանկական վիրաբուժական ծառայությունների ղեկավար, բժիշկ-պրոֆեսոր Վիլյամ Խաչատրյանը: 

Հանդիպման ընթացքում ուրվագծվել է աշխատանքային քարտեզ, ըստ որի պետք է զարգացնել ոլորտի առաջընթացը: Վերահսկողության գործընթացը կդիտվի որպես ամբողջական շղթա՝ սկսած մանկական նյարդաբանական հիվանդությունների հայտնաբերումից մինչև բուժում, և հիվանդանոցների միջև համագործակցությունն ամրապնդելու համար հասանելի կլինեն հատուկ հարթակներ:

Հանդիպման ավարտին նախարար Անահիտ Ավանեսյանը պատվոգիր է հանձնել Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտի մանկական վիրաբուժական ծառայությունների ղեկավար, բժիշկ-պրոֆեսոր Վիլյամ Խաչատրյանին՝ մանկական նյարդավիրաբուժական ծառայության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա արդյունավետ համագործակցության համար: