Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի (GAVI) խորհրդի հերթական նիստին
Նորություններ

Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի (GAVI) խորհրդի հերթական նիստին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում մասնակցել է Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի (GAVI) խորհրդի հերթական նիստին, որտեղ քննարկվել են ապագա պատվաստումների ծրագրի իրականացման կարևորագույն հարցերը և ընդունվել համատեղ որոշումներ։

Նիստի ընթացքում բոլոր մասնակից երկրները ձևավորեցին «Կատարող երկրների խումբ»: Այն հնարավորություն կտա երկրներին ավելի ազդեցիկ ձայն ունենալ ապագայում և կայացնել իրենց բնակչության առողջության և բարեկեցության վրա ազդող կարևոր որոշումներ:

Բացի այդ, որոշումներ են ընդունվել ծրագրի կառավարման բարելավման և երկրների, գործընկերների և դաշինքների հետ կապերի ամրապնդման ուղղությամբ՝ ռազմավարության արդյունավետ իրականացման նպատակով:

Քննարկվել են նաև COVAX հարթակի գործունեությանն ու առկա խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր, որոնք չափազանց կարևոր են Հայաստանի Հանրապետության հակահամաճարակային միջոցառումների պատշաճ իրականացման համար։