Արտասահմանյան անասնաբուժական պատվաստանյութերից կախվածության բացակայություն. ՌԴ գյուղատնտեսության նախարարություն
Նորություններ

Արտասահմանյան անասնաբուժական պատվաստանյութերից կախվածության բացակայություն. ՌԴ գյուղատնտեսության նախարարություն

Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է հատկապես վտանգավոր և կարանտինային հիվանդությունների դեմ անասնաբուժական պատվաստանյութերով երկրի լիակատար ինքնաբավության մասին: Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշևի խոսքով՝ ‹‹Ռոսսելխոզնադզորին›› (անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն) ենթակա հաստատությունները պատվաստանյութեր են մշակում և բույսերի և կենդանիների հիվանդությունների ախտորոշման և կանխարգելման առաջադեմ մեթոդներ են ներդնում ՝ նպաստելով երկրի ներմուծման փոխարինմանը:

Պատրուշևը հայտարարել է, որ Ռուսաստանի գյուղատնտեսական արդյունաբերությունն ավելի լավ վիճակում է, քան աշխարհի շատ այլ երկրներում` որպես օրինակ նշելով խոզերի աֆրիկյան ժանտախտի և թռչնագրիպի տարածումը:

«Արդեն հազարավոր օջախներ կան: Իհարկե, չեմ պնդի, որ Ռուսաստանում իրավիճակը կատարյալ է. կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծում ստանան: Այնուամենայնիվ, երբ մենք համեմատում ենք տվյալները, տեսնում ենք, որ մեր զարգացումը ճիշտ ուղղությամբ է ընթանում»,- ասել է նա Ռոսսելխոզնադզորի խորհրդի ամփոփիչ հանդիպման ժամանակ։

Նախարարը նաև հայտարարել է, որ 2022 թվականին պետությունը 3,5 միլիարդ ռուբլի է հատկացրել գյուղմթերք արտադրողներին։