Բարեփոխումներ առաջնային բուժօգնության ոլորտում
Նորություններ

Բարեփոխումներ առաջնային բուժօգնության ոլորտում

Էլեկտրոնային ամբուլատոր քարտերի փորձնական ծրագիրը կիրականացվի այս տարի, կհիմնանորոգվեն 10 մարզային պոլիկլինիկաներ և 20 գյուղական ամբուլատորիաներ։

Երևանի, Գյումրիի և Վանաձորի պոլիկլինիկաները շուտով կաշխատեն առավոտյան 8:00-ից մինչև 19:00-ն՝ բուժաշխատողների հերթափոխով։ Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը վստահեցրեց, որ բուժանձնակազմը ծանրաբեռնված գրաֆիկով չի աշխատի, քանի որ աշխատելու է հերթափոխով։ Ավելին, նեղ մասնագետները շաբաթը մեկ անգամ կհերթապահեն մինչև ժամը 19:00-ն:

Առաջիկա ամիսներին լիովին կգործարկվի թվային դեղատոմսը։ Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներում այս պահին էլեկտրոնային եղանակով 800 հազար դեղ է դուրս գրվել։ Մոտ ապագայում բոլոր հակաբիոտիկները դուրս են գրվելու միայն էլեկտրոնային դեղատոմսով. առանց դրա դեղատունը չի կարողանա հակաբիոտիկներ վաճառել: