Լոնդոնի դատաբժշկի կողմից չորեքշաբթի օրը հրապարակված զեկույցում ասվում է, որ 32-ամյա բրիտանացի հոգեբան, դոկտոր Սթիվեն Ռայթը մահացել է Oxford-AstraZeneca-ի COVID պատվաստանյութի իր առաջին դեղաչափն ընդունելուց 10 օր անց:
Դատաբժիշկը պարզել է, որ առողջ բժիշկը մահացել է «AstraZeneca-ի COVID-19 պատվաստանյութի հազվագյուտ արձագանքից» և ասել է, որ մահը պայմանավորված է «պատվաստանյութի առաջացրած չնախատեսված բարդությունների» հետևանքով։
Ռայթը՝ Լոնդոնի հարավ-արևելքում գտնվող առողջապահության ազգային ծառայության աշխատակիցը, մահացել է 2021 թվականի հունվարին ՝ ուղեղի ցողունի ինֆարկտի, ուղեղի արյունազեղման և պատվաստանյութի հետևանքով առաջացած թրոմբոզի համակցություն ունենալուց հետո, ըստ հետաքննության: Նա եղել է այն առաջիններից մեկն ով ստացլե է պատվաստանյութը:
ԶԼՄ-ները հայտնում են, որ Ռայթի այրին ՝ Շառլոտան, ցանկանում է դեղագործական ընկերության դեմ դատական հայց ներկայացնել:
Ենթադրաբար, սա առաջին դեպքը չէ, երբ AstraZeneca-ի COVID պատվաստանյութի պատճառով առաջացած հազվագյուտ արյան թրոմբների մասին զեկույցները գերակշռում են վերնագրերում:
2021 թվականի մարտին Անգլիայի Ստոումարքեթ քաղաքից 27-ամյա Ջեք Լասթը, ըստ հաղորդագրության, մահացել է արյան թրոմբից, որը AstraZeneca-ի Covid պատվաստանյութի «ուղղակի հետևանքն» էր, ինչպես եզրակացրել է տեղի դատաբժիշկը: Նրա հետազոտության արդյունքում հայտնաբերվել է գլխուղեղի երակային սինուսի անոթների թրոմբոզ:
Մեկ այլ դեպքում, բրիտանացի ռադիոհաղորդավար Լիզա Շոուն մահացել է 44 տարեկանում՝ «AstraZeneca Covid-19 պատվաստանյութից առաջացած բարդությունների» պատճառով, ըստ ԶԼՄ-ների։ Շոուն տառապում էր ուղեղի արյան անոթների թրոմբոզից, ինչը, ի վերջո, հանգեցրեց նրա մահվանը 2021 թվականի մայիսին, համաձայն Նյուքասլի դատաբժշկի եզրակացության:
AstraZeneca-ի հետ կապված նմանատիպ մահվան դեպքեր են գրանցվել նաև Ավստրալիայում և Կանադայում: Թրոմբոցիտոպենիայի համախտանիշով (TTS) հաստատված թրոմբոզով 59-ամյա մի կին և 54-ամյա տղամարդ Նոր Հարավային Ուելսից՝ հավանական TTS-ով, մահացել են AstraZeneca-ի առաջին չափաբաժնից հետո՝ 2021 թվականին: Կան բազմաթիվ նման դեպքեր, որոնք հաղորդում են տարբեր լրատվամիջոցներ, որոնք փաստում են պատվաստանյութի մահացու ազդեցությունը:
Հետևաբար, Քարդիֆից և ԱՄՆ-ից հետազոտողների խումբը հետազոտություն է անցկացրել՝ պարզելու, թե ինչն է պատճառ հանդիսանում AstraZeneca-ի թրոմբի ձևավորուման համար: Արդյունքները, որոնք հրապարակվել են Science Advances ամսագրում 2021 թվականի դեկտեմբերին, ցույց են տվել, թե ինչպես է պատվաստանյութի ադենովիրուսը կապվում արյան մեջ հատուկ սպիտակուցի (PF4) հետ և նույնիսկ մագնիսի պես ձգում դրանք: Գիտնականների համար անհասկանալի պատճառներով մարմինը այդ կուտակումները սխալմամբ ընկալում է որպես սպառնալիք և արտադրում հակամարմիններ ՝ դրանց դեմ պայքարելու համար: Թրոմբոցիտների և հակամարմինների միաձուլումը հանգեցնում է վտանգավոր թրոմբների առաջացմանը։ Այս վիճակը կոչվում է պատվաստանյութերից հարուցված իմունային թրոմբոցային թրոմբոցիտոպենիա (VITT):
2021 թվականին Մեծ Բրիտանիան սահմանափակել է AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը մինչև 30 տարեկան մեծահասակների մոտ ՝ պատճառաբանելով արյան հազվադեպ թրոմբերի առաջացման դեպքերի վտանգը: Մեծ Բրիտանիայի կառավարությունը նշել է AstraZeneca պատվաստանյութի հնարավոր կողմնակի ազդեցությունները, որոնք ներառում են սրտի զարկի փոփոխություններ, շրթունքների, դեմքի կամ կոկորդի այտուցվածություն. շնչահեղձություն, որովայնի ցավ, սրտխառնոց, փսխում և թուլության զգացում:
AstraZeneca-ն հաստատված չէ ԱՄՆ-ում օգտագործման համար: