Ապրիլի 28–ին կկայանա կարդիո-ուռուցքաբանության համատեղ միջդիսցիպլինար առաջին գիտաժողովը
Նորություններ

Ապրիլի 28–ին կկայանա կարդիո-ուռուցքաբանության համատեղ միջդիսցիպլինար առաջին գիտաժողովը

Հայաստանում ապրիլի 28–ին ՀՀ ԱՆ Ուոռուցքաբանության ազգային կենտրոնի դահլիճում տեղի կունենա առաջին Կարդիո-ուռուցքաբանության համատեղ միջդիսցիպլինար գիտաժողովը։

Գիտաժողովը կազմակերպել է Նորք-Մարաշ Բժշկական Կենտրոնը՝ Հայաստանի Մանկական Քաղցկեղի և Արյունաբանական Կենտրոնի, ինչպես նաև Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնի հետ համատեղ։

Գիտաժողովի նպատակն է՝ թարմացնել և բարելավել գիտելիքները կարդիո-ուռուցքաբանության ոլորտում, նպաստել սրտաբանների և ուռուցքաբանների միջև համագործակցության հարթակների ստեղծմանը և դրա արդյունքում բարելավել արյունաբանական և ուռուցքաբանական խնդիրներով բուժառուների սրտի խնամքը։

Գիտաժողովի թիրախային լսարան են հանդիսանում երեխաների և մեծահասակների սրտաբանները, ուռուցքաբանները, արյունաբանները։

Մասնակցությունն անվճար է։ Անհրաժեշտ է գրանցվել նախօրոք՝ հետևյալ հղմամբ․