Աուտիզմի նախանշանները կարող են հայտնաբերվել պտղի ուղեղի սկանավորման ժամանակ
Նորություններ

Աուտիզմի նախանշանները կարող են հայտնաբերվել պտղի ուղեղի սկանավորման ժամանակ

Հետազոտողները չափել են նյարդային համակարգի զարգացումը և ուսումնասիրել աուտիզմի նշանների առկայությունը պտղի մեկուսացված փորոքոլոմեգալիա ունեցող երեխաների մոտ`  օգտագործելով ուղեղի ՄՌՏ հետազոտություն:

Քինգի «Ուղեղի զարգացման կենտրոնի» հետազոտողները Nature Communications-ում հրապարակված հոդվածում ներկայացրել են փաստեր, որոնք հաստատում են մեկուսացված փորոքոլոմեգալիայի և աուտիզմի գծերի միջև կապը:

Հետազոտությանը մասնակցել է երեխաների երկու խումբ՝  մեկը պտղի ուղեղի ՄՌՏ-ի նորմալ գնահատականով, իսկ մյուսը նախածննդյան ախտորոշմամբ՝ մեկուսացված փորոքուլոմեգալիայով, որին հաջորդում է զարգացման գնահատումը 2 տարեկանում և տարրական դպրոցական տարիքում:

Հետազոտությանը մասնակցած երեխաները սկանավորվել են սաղմնային շրջանում, այնուհետև փորձարկվել IQ-ի, աուտիզմի հատկությունների, կայուն ուշադրության, նյարդաբանական գործունեության, վարքի, կատարողական ֆունկցիայի, զգայական մշակման, համակարգման և հարմարվողական վարքի համար:

Այս ուսումնասիրությունը կապ է գտել պտղի գլխուղեղի զարգացման ամենատարածված անոմալիաների և աուտիզմի ախտանիշների միջև: Գտածոները կարող են բարելավել զույգերի խորհրդատվությունը և օգնել վաղ հայտնաբերմանը, աջակցությանը և միջամտությանը, ընդ որում ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ ավելի մեծ բնակչության շրջանում նախնական եզրակացությունների հասնելու համար: