Օտարերկրյա պատվիրակները գովաբանում են Հնդկաստանի առողջապահական ենթակառուցվածքներն ու մասնագետներին
Նորություններ

Օտարերկրյա պատվիրակները գովաբանում են Հնդկաստանի առողջապահական ենթակառուցվածքներն ու մասնագետներին

Ժամանած պատվիրակները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել երկրի մասնավոր հիվանդանոցների հետ սերտ համագործակցության վերաբերյալ: Առողջապահության նախարարության կողմից հրապարակված հայտարարության մեջ նշվում է՝ այս համաձայնագրերը ներառում են համագործակցություն կլինիկաների հետ, կլինիկական հետազոտություններ, կարողությունների զարգացում, ճանապարհորդություն դեպի Հնդկաստան, աջակցություն բուժքույրական հմտությունների զարգացմանը, դասավանդմանը և այլն:

«Մեկ երկիր, Մեկ առողջություն; Advantage Healthcare India 2023»՝ G20-ի համատեղ միջոցառման այցելու պատվիրակները գնահատեցին և ողջունեցին Հնդկաստանի որակյալ առողջապահական ենթակառուցվածքը և մարդկային ռեսուրսները, այդ թվում՝ Սոլամիայի առողջապահության նախարար Ալի Հաջի Ադամ Աբուբաքարը:

ANI-ի հետ զրույցում Սոմալիի առողջապահության նախարարը նշեց, որ իրենց երկրում բժշկական դեղագործական արտադրանքի մեծ մասը գալիս է Հնդկաստանից:

Աբուբաքարը մասնակցել է «Advantage Healthcare India» միջոցառման 6-րդ համագումարին:

Ժամանած պատվիրակները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել երկրի մասնավոր հիվանդանոցների հետ սերտ համագործակցության վերաբերյալ:  Առողջապահության նախարարության կողմից հրապարակված հայտարարության մեջ նշվում է՝ այս համաձայնագրերը ներառում են համագործակցություն կլինիկաների հետ, կլինիկական հետազոտություններ, կարողությունների զարգացում, ճանապարհորդություն դեպի Հնդկաստան, աջակցություն բուժքույրական հմտությունների զարգացմանը, դասավանդմանը և այլն:

Ավելի վաղ՝ ապրիլի 26-ին, վարչապետ Նարենդրա Մոդին տեսաուղերձի միջոցով ասաց «Մեկ երկիր, Մեկ առողջություն; Advantage Healthcare India 2023» գագաթնաժողովի բացման խոսքը։

Վարչապետը շեշտեց Հնդկաստանի ուժը առողջության ամողջ ոլորտում՝ ասելով, որ «մենք օժտված ենք տաղանդով, տեխնոլոգիայով, ունենք փորձ և ավանդույթներ» ՝ ասելով, որ առողջության կանխարգելման և խթանման Հնդկական ավանդույթը յոգայի և մեդիտացիայի գործածության միջոցով այժմ դառնում է միջազգային շարժում: 

«Աշխարհը լուծումներ է փնտրում սթրեսի և կենսակերպի հետ կապված հիվանդությունների համար: Հնդկաստանի ավանդական առողջապահական համակարգերը շատ պատասխաններ ունեն»,- ավելի վաղ ասել էր նա: 

Վերջին տարիներին Հնդկաստանը դարձել է համաշխարհային կարգի առողջապահական ծառայություններ մատուցելու մատչելի վայր, ինչը հանգեցրել է նրան, որ երկիրը դարձել է բժշկական նպատակներով ճանապարհորդության մեծ կենտրոն: Գագաթնաժողովը ընտգծեց Հնդկաստանի բժշկական կարողությունները՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով մասնակից երկրների միջև առողջապահական համագործակցությանը: Այցով ժամանած օտարերկրյա պետությունների առողջապահական մարմինների ներկայացուցիչները նույնպես օգտվել են Դելիի մասնավոր և պետական հիվանդանոցներ այցելելու հնարավորությունից:

Աբուբաքարը հավելեց. «Մենք անհամբեր սպասում ենք Սոմալիի և Հնդկաստանի կառավարությունների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը` աշխատելով այն մարտահրավերների վրա, որոնց բախվում են բժշկական օգնություն փնտրող քաղաքացիները»:

Մինչդեռ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հիացմունքն է հայտնել «լավ կազմակերպված AHCI գագաթնաժողովի կապակցությամբ»՝ ասելով, որ «Հայաստանն ակնկալում է Հնդկաստանի հետ առողջապահական ոլորտում գործընկերային հարաբերությունների ամրապնդում»։

Մալդիվների կառավարության առողջապահության պետական նախարար Շահ Աբդուլլա Մահիրն ասաց, որ իր համաքաղաքացիներն ընտրում են Հնդկաստանը որպես որակյալ առողջապահական ծառայությունների նախընտրելի ուղղություն, և երկիրը ակնկալում է ավելի ամրապնդել իր կապերը Հնդկաստանի հետ՝ բարելավելով բժշկական նպատակներով ճանապարհորդությունը:

Նաև գագաթնաժողովում Բանգլադեշի Առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարար դոկտոր Զահիդ Մալեկեն իր երախտագիտությունը հայտնեց Միության կառավարությանը «Բանգլադեշի քաղաքացիներին բժշկական արժեք ունեցող ճանապարհորդությունների միջոցով որակյալ առողջապահական ծառայություններ մատուցելու համար»:

Գնահատելով Հնդկաստանի առաջընթացը բժշկական ճանապարհորդության ոլորտում ՝ Եգիպտոսի առողջապահության և բնակչության փոխնախարար Դոկտոր Ահմեդ Հուսեյն Շեհատա Էլսոբկին ասաց, որ գագաթաժողովն էլ ավելի կամրապնդի Հնդկաստանի և Եգիպտոսի հարաբերությունները:

Գուրուգրամայի հիվանդանոց այցելության ժամանակ Ինդոնեզիայի առողջապահության նախարարության տնօրեն Սուգիյանտոն ասել է,- «Ես Ինդոնեզիայի իմ ընկերներին կներկայացնեմ, որ Հնդկաստանում կան ժամանակակից հիվանդանոցներ և տաղանդավոր բժիշկներ»:

Օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների այս դրական արձագանքը ընգծում է հնդկական բժշկական ճանապարհորդության ոլորտի ուժն ու հնդիկ բուժաշխատողների՝ մատչելի գներով որակյալ բժշկական օգնություն տրամադրելու կարողությունը:

Հնդկաստանը պարտավորվում է աշխատել միջազգային հանրության հետ՝ խթանելու արժեքների վրա հիմնված որակյալ առողջապահություն, ասվում է հայտարարության մեջ: