Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի բարեգործական հիմնադրամը, որն օգնություն է տրամադրում խնամքի կարիք ունեցող երեխաներին, մշտապես միջոցներ է հատկացնում Թուրքմենստանի մայրաքաղաքի և մյուս համայնքների համապատասխան բուժհաստատություններում երեխաներին տարբեր վիրահատությունների համար: Թուրքմենստանի առողջապահության և բժշկական արդյունաբերության նախարարության տեղեկատվական կենտրոնի տնօրեն Օղուլմախրի Գյոլդիևան «Չեզոք Թուրքմենստան» թերթի էջերում հայտնել է, որ ավելի քան 100 երեխա արդեն վիրահատվել է, ավելի քան 50-ը բուժզննում է անցել և ստացել է անհրաժեշտ դեղորայք:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Մոր և մանկան առողջության պահպանման գիտական և կլինիկական կենտրոնում, DMMC սրտաբանության միջազգային կենտրոնում Թուրքմենստանի մասնագետները Աշխաբադից և այլ քաղաքներից 13 երեխաների կատարել են սրտի, օրթոպեդիկ և նյարդաբանական վիրահատություններ:
Ինֆոկենտրոնի տնօրենի խոսքով՝ վիրահատությունից հետո երեխաների վիճակը գնահատվում է բավարար։