Արյան փոխներարկման 2 սարք կտրամադրվի Իջևանի և Կապանի բժշկական կենտրոններին, 5 անզգայացման սարք՝ երկուսը Իջևանի, մեկական Վարդենիսի, Վայքի և Գորիսի բժշկական կենտրոններին։
Այս անհրաժեշտ և թանկարժեք սարքավորումներն արդեն Հայաստանում են, մի քանի օրից կլինեն համապատասխան բուժհաստատություններում։ Սահմանային այս բժշկական կենտրոններին աջակցությունը տրամադրվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից:
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը սարքավորումների հանձնման արարողության ժամանակ բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությունը, մասնավորապես՝ մարզային հիվանդանոցները նորագույն և առաջնային սարքավորումներով համալրելու կարևոր գործում։