Ինչպես հայտնել է «Արգումենտի ի Ֆակտի» կայքը՝ վկայակոչելով Guardian թերթը, աշխարհում ծնվել են առաջին նորածինները ոչ թե երկու, այլ երեք ծնողներից ԴՆԹ հավաքածուով:
Երեք մարդու ԴՆԹ-ով առաջին երեխան ծնվել է ժառանգական անբուժելի հիվանդությունների դեմ պայքարի ԷԿՈ ծրագրի շրջանակներում:
Ապագա ԷԿՈ պրոցեդուրաների համար սաղմի մեջ երրորդ անձի դոնոր բջիջից միտոքոնդրիոն է տեղադրվել, որը պարունակում է հոր և մոր գենետիկական նյութ: Երեք մարդու գենետիկ նյութի համադրությունը նման երեխաներին թույլ կտա ապագայում խուսափել անբուժելի հիվանդությունների ժառանգման հետ կապված խնդիրներից: