Վենեսուելան չեղարկել է միջազգային թռիչքների բոլոր սահմանափակումները, որոնք սահմանվել էին COVID-19 համաճարակի հետևանքով, ասել է Օդային տրանսպորտի փոխնախարար Ֆրեդի Բորխեսը Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում։
Բորխեսը նշել է, որ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարեց COVID-19 արտակարգ դրության ավարտի մասին, որը գործում էր 2020 թվականից։
«Մենք փակեցինք համաճարակի էջը»,- ասաց պաշտոնյան։ Ըստ Բորխեսի՝ նախկինում ուղևորներից պահանջվում էր ներկայացնել COVID-19-ի դեմ պատվաստման վկայական կամ թեստի բացասական արդյունք, որը կատարվել է թռիչքից 48 ժամ առաջ:
«Միջազգային օդային ուղևորափոխադրումները խիստ տուժել են համաճարակի հետևանքով, և Վենեսուելան մինչ այժմ կարողացել է վերականգնել դրա միայն 40 տոկոսը», - ավելացրեց պաշտոնյան: