Իսպանացի բժիշկները տասից ավելի անվճար վիրահատություններ են կատարել Գավառի և Բերդի բժշկական կենտրոններում
Նորություններ

Իսպանացի բժիշկները տասից ավելի անվճար վիրահատություններ են կատարել Գավառի և Բերդի բժշկական կենտրոններում

Մայիսի 7-ից 13-ը իսպանացի բժիշկները տասից ավելի անվճար վիրահատություններ են իրականացրել տարբեր պաթոլոգիաների վերաբերյալ և խորհրդատվություն տրամադրել քաղաքացիներին:  Գավառ և Բերդ վիրահատական այցը վիրաբույժներն ավարտեցին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմամբ։ 

Այցը կազմակերպել էին Առողջապահության նախարարությունը, Առողջապահության ազգային ինստիտուտը, «ԱՄԱԴԵԱ» բժշկական ասոցիացիան և տեղական բժշկական կենտրոնները։

Անահիտ Ավանեսյանը հպարտորեն նշեց առաքելության արդյունքներն ու ընդգծեց համագործակցության, ծառայությունների հասանելիության և մասնագետների միջև փորձի փոխանակման կարևորությունը։