Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը որոշել է, որ կենդանիների վրա կոսմետիկայի փորձարկումները կարող են վերսկսվել:
Միացյալ Թագավորությունը 1998 թվականին արգելեց փորձարարական կենդանիների օգտագործումը կոսմետիկայի փորձարկումներում՝ համաձայն Եվրոպական քիմիական գործակալության (ECHA) ստանդարտների։ Որոշ բաղադրիչներ, ըստ այս ստանդարտների, պետք է փորձարկվեն կենդանիների վրա՝ մարդկանց վտանգի չենթարկելու համար:
Գեղեցկության խոշոր ընկերությունների մեծ մասը, ներառյալ Unilever-ը, Boots-ը և The Body Shop-ը, կարծում են, որ այս որոշումը անակնկալի կբերի կոսմետիկայի միլիոնավոր օգտագործողների, ովքեր աջակցում են կենդանիների փորձարկման արգելքին: