Ուռուցքաբանները աշխարհի տարբեր երկրներից մասնակցել են Երևանում անցկացվող միջազգային հանդիպմանը
Նորություններ

Ուռուցքաբանները աշխարհի տարբեր երկրներից մասնակցել են Երևանում անցկացվող միջազգային հանդիպմանը

«Մանկական ուռուցքաբանությունը և արյունաբանությունը Հայաստանում բժշկության ամենաարագ զարգացող ոլորտներից են»,- ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ողջունելով մանկական արյունաբանության փորձագետների միջազգային հանդիպման պատվիրակներին։

Հայ բժիշկներն այս ոլորտում համաշխարհային հանրության ակտիվ մասն են կազմում, և մեր երկիրն այս տարի հյուրընկալել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մանկական առաջատար ուռուցքաբանների։ 

Մայիսի 16-17-ը Երևանում անցկացվող միջազգային հանդիպման ընթացքում աշխարհի առաջատար կլինիկաների մի քանի տասնյակ ուռուցքաբաններ և մանկական քաղցկեղով զբաղվող հիմնադրամներ մասնակցել են մանկական ուռուցքաբանության ոլորտում առաջացող մարտահրավերների և դրանց լուծման ուղիների քննարկման աշխատաժողովներին: 

Երկօրյա միջազգային հանդիպման ընթացքում ստեղծվեցին մասնագիտական փորձի փոխանակման և միջազգային կլինիկաների հետ նոր համագործակցության հնարավորություններ։