Առողջապահության նախարար Անահաիտ Ավանեսյանը Ժնևում է՝ Առողջապահության համաշխարհային 76-րդ վեհաժողովում: Այցի ընթացքում, նախարարը հանդիպել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային ղեկավարի՝ Հանս Կլյուգեի հետ:
Նրանք խոսել են Հայաստանի Հանրապետության առողջապահական բարեփոխումների մասին, որոնց մասշտաբները, Հանս Կլյուգեի խոսքով, տպավորիչ են: Հայաստանում հաջողությամբ անցկացվեց ԱՀԿ արագ արձագանքման բժշկական թիմերի միջազգային հանդիպումը: Նրանք նաև քննարկել են հոգեկան առողջության ոլորտում իրականացվող ծրագրերը: Բացի այդ, քննարկվել են նաև ՀՀ տարածքում շտապօգնության մեքենաների թիրախավորման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակի վերաբերյալ հարցերը։