Ընկերությունից չորեքշաբթի օրը հայտնեցին, որ AstraZeneca-ի քաղցկեղի դեմ դեղամիջոցի՝ Tagrisso-ի համակցումը քիմիոթերապիայի հետ՝ թոքերի քաղցկեղով հիվանդների բուժման համար, դրական արդյունքներ է ցույց տվել ուշ փուլի փորձարկումներում:
Դեղարտադրողն ասաց, որ համակցված բուժում ստացած հիվանդները զգալի բարելավում են գրանցել առանց հիվանդության զարգացման, կամ հիվանդի կյանքի տևողության՝ բուժումից հետո վատթարացման, համեմատած միայն Tagrisso-ով բուժվող հիվանդների հետ:
Փորձարկումն իրականացվել է տեղային զարգացած կամ մետաստատիկ էպիդերմալ աճի գործոնի ընկալիչի մուտացիայով ոչ մանր բջջային թոքերի քաղցկեղով հիվանդների վրա:
«Tagrisso-ն կարող է առաջին կարգի հիվանդներին առաջարկել բուժման նոր տարբերակ, որը կարող է երկարացնել նրանց կյանքի տևողությունն առանց հիվանդության զարգացման»,- ասվում է AstraZeneca-ի ուռուցքաբանության հետազոտության և զարգացման բաժնի գործադիր փոխնախագահ Սյուզան Գելբրեյթի հայտարարության մեջ:
Barclays-ի վերլուծաբաններն արդեն նշել են պոտենցիալ մրցակցության վտանգը, հատկապես այն պատճառով, որ Johnson & Johnson-ը կլինիկական փորձարկումներ է անցկացնում իր սեփական Rybrevant դեղամիջոցի վրա: