ԱՀԿ հիմնադրամում ներդրումներն աճել են 20 տոկոսով
Նորություններ

ԱՀԿ հիմնադրամում ներդրումներն աճել են 20 տոկոսով

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ պետությունները հաստատել են առաջիկա երկու տարիների բյուջեն։  Նախատեսված միջոցների ծավալը կազմել է 6,83 մլրդ դոլար։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս ցուցանիշը ներառում է պարտադիր վճարների 20% աճ:

ԱՀԿ 2024-2025 թվականների բյուջեն առարկություն չի առաջացրել մասնակից երկրներից ոչ մեկի մոտ։  Կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը այդ քայլն անվանել է «պատմական» և «կարևոր հանգրվան»:

«Մենք այս ամենին անլուրջ չենք վերաբերվում, սովորական չենք համարում, և անելու ենք ամեն բան մեր կազմակերպությունն էլ ավելի լավը դարձնելու համար»,- ասաց նա:

Ավելի վաղ՝ մայիսին, ԱՀԿ-ն որոշել էր փակել ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման մոսկովյան գրասենյակը, որը գործում էր 1998 թվականի դեկտեմբերից։ Դրա գործառույթները կփոխանցվեն Կոպենհագենի գրասենյակին մինչև 2023 թվականի ավարտ։

Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի խոսքով՝ Ռուսաստանը պետք է ամրապնդի հարաբերություններ ԱՀԿ-ի հետ, քանի որ այն տեղեկատվության փոխանակման միջազգային կարևոր հարթակ է։