ՀՀ առողջապահության նախարարը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Ժնևի գրասենյակի ղեկավարին
Նորություններ

ՀՀ առողջապահության նախարարը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Ժնևի գրասենյակի ղեկավարին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Ժնևի գրասենյակի ղեկավար Միին Սինգելի հետ:

Կողմերն անդրադարձել են ԱԷՄԳ-ի աջակցությամբ և համագործակցությամբ իրականացվող բազմաթիվ ծրագրերին, որոնց արդյունքում ճառագայթային թերապիայի արդյունավետությունը և նոր մոտեցումների հասանելիությունը Հայաստանում զգալիորեն բարձրացել են, իսկ միջուկային բժշկության ծառայությունները սկսել են զարգանալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԱԷՄԳ-ի հետ համագործակցությամբ միջազգային ծրագրերի շրջանակներում ճառագայթային ուռուցքաբանության ոլորտի մասնագետների վերապատրաստման և շարունակական մասնագիտական զարգացման նպատակով Հայաստանում կրթական կենտրոն հիմնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: