Ղրղզստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ թվային ամբուլատոր քարտն արդեն ուժի մեջ է մտել:
Գործի է դրվել մի քարտ, որն աշխատում է պիլոտային ռեժիմով՝ թույլ տալով պահպանել և կառավարել հիվանդների բժշկական տվյալները, ինչպես նաև իրական ժամանակում հասանելիություն է տալիս բժշկական անձնակազմին:
Համակարգում ներառված է հիվանդի բժշկական պատմությունների թվային գրանցումը, տվյալների կենտրոնացված պահպանումը, լաբորատոր և ախտորոշիչ համակարգերի հետ ինտեգրում, ինչպես նաև բժշկի նշանակումների ժամանակացույց:
Համակարգը նախատեսված է բժշկական անձնակազմի աշխատանքը հեշտացնելու համար: Այն թւոյլ է տալիս ստեղծել հաշվետվություններ և վերլուծություններ միջադեպերի վիճակագրության և ռեսուրսների պլանավորման համար:
Թվային ամբուլատոր քարտը համակցված է թվային առողջապահական պրոֆիլի հետ, որը հնարավորություն է տալիս բնակչությանը ունենալ իրենց անձնական բժշկական բոլոր տվյալները մեկ վայրում: