Ժնևում Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 76-րդ նստաշրջանին թուրքմենական պատվիրակության մասնակցության շրջանակներում Թուրքմենստանի առողջապահության և բժշկական արդյունաբերության նախարար Աթագելդի Գերմանովը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյեսուսի հետ։
Ըստ Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության՝ կողմերը քննարկել են ԱՀԿ-ի հետ Թուրքմենստանի փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Քննարկումների ընթացքում Ա.Գերմանովը խոսել է Թուրքմենստանի հանրային առողջության ապահովման և հիվանդությունների կանխարգելման ջանքերի մասին։ Նա հատուկ ուշադրություն է դարձրել բնակչության առողջապահական կրթությանը, առողջ ապրելակերպի խթանմանը, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանը, ինչպես նաև տեղեկատվական արշավներին ։
ԱՀԿ գլխավոր տնօրենը հայտարարել է, որ ԱՀԿ-ն աջակցում է Թուրքմենստանին առողջապահության ոլորտի հետագա զարգացման և կատարելագործման գործում՝ բարձր գնահատելով երկրի մոտեցումները՝ ուղղված առողջ հասարակության ստեղծմանը, քաղաքացիներին բարձրորակ և մատչելի բժշկական օգնության տրամադրմանը և պատվաստման համալիր ծրագրերի իրականացմանը:
Ըստ աղբյուրի՝ թուրքմենական պատվիրակության ղեկավարը ԱՀԿ գլխավոր տնօրենին հրավիրել է մասնակցելու 2024 թվականի ապրիլին կայանալիք ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման մասին Աշգաբադի հռչակագրի 10-ամյակին նվիրված 3-րդ նախարարական համաժողովին: