Մայիսի 26-29-ը կկայանա Հայկական միջազգային ակնաբուժական հինգերորդ համաժողովը
Նորություններ

Մայիսի 26-29-ը կկայանա Հայկական միջազգային ակնաբուժական հինգերորդ համաժողովը

2023 թվականի մայիսի 26-29-ը Երևանում տեղի կունենա Ակնաբուժության միջազգային 5-րդ համաժողովը ((AIOCV/ Հայկական միջազգային ակնաբուժական 5-րդ համաժողով):

Այս համաժողովի նպատակն է բարձրացնել ակնաբուժության արդի խնդիրները, քննարկել անտիպ և բարդ դեպքերը: Այսպիսով, մի շարք փորձառու մասնագետներ և բանախոսներ հրավիրված են՝ կիսվելու իրենց գիտելիքներով և փորձով: Համաժողովի առանցքային կետերն են.

26.05-27.05-Ակնաբույժների համահայկական ասոցիացիայի հանդիպում և լիագումար նիստ հրավիրված բանախոսների հետ, ինչպես նաև վիրահատության ուղիղ հեռարձակում: 

28.05-Երիտասարդ ակնաբույժների ասոցիացիայի համաժողով, օնլայն հանդիպումներ դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ, wetlab դասընթաց:

Համաժողովի ծրագիրը հաստատված է ԱԱԻ և ՀՀ ԱՆ կողմից։ Համաժողովը հավատարմագրված CME-ով շարունակական մասնագիտական կրթության ծրագրի մի մասն է:  Մասնակիցների թիվը գերազանցում է 500-ը:

Համաժողովն անցկացվելու է անգլերենով: Խնդրում ենք ձեր թեզերը ներկայացնել անգլերենով: Նախնական առցանց գրանցումը պարտադիր է: