Եվրամիությունը Աֆղանստան է ուղարկել 100 տոննա դեղորայք և բժշկական պարագաներ
Նորություններ

Եվրամիությունը Աֆղանստան է ուղարկել 100 տոննա դեղորայք և բժշկական պարագաներ

Khaama լրատվական կայքի տվյալներով՝ Եվրամիությունը Աֆղանստան է ուղարկել գրեթե 100 տոննա դեղորայք և բժշկական պարագաներ: 

Աֆղանստանում Եվրամիության քաղաքական ներկայացուցչի տեղակալ Ռաֆֆաելլա Իոդիսը չորեքշաբթի թվիթերյան իր էջում գրել է, որ մոտ 100 տոննա դեղորայք և բժշկական պարագաներ է առաքվել Աֆղանստան՝ Քաբուլ: 

«Մոտ 100 տոննա դեղամիջոց և բժշկական պարագաներ ապահով կերպով հասել են Աֆղանստան ԵՄ մարդասիրական «Air Bride»-ի միջոցով», - գրել է Իոդիսը Twitter-ում:

Նա նաև շեշտել է, որ ԵՄ-ն հավատարիմ է մնալու Աֆղանստանի ժողովրդին, ինչպես հայտնում է  Khaama լրատվական կայքը: 

«Այս բեռնափոխադրումները երկրին մեր մարդասիրական օգնության իսկապես ակներև օրինակ են։ ԵՄ-ն շարունակում է կանգնել Աֆղանստանի ժողովրդի կողքին»,- հավելել է նա։

Սա թվով 28-րդ մարդասիրական օգնությունն է Աֆղանստանի ժողովրդին այն պահից ի վեր, երբ թալիբներն իրենց ձեռքն են վերցրել իշխանությունը 2021 թվականի օգոստոսին:

Եվրամիությունն ասել է.  «2021 թվականից ի վեր Աֆղանստանից մարդասիրական օգնության այս 28-րդ գործողությամբ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ օգնելու ուգնության կարիք ունեցող աֆղանցիներին»:

Այս դեղերը ժամանում են այն ծանր պահին, երբ մարդկանց մեծամասնությունը կենսական դեղամիջոցների և բժշկական սարքավորումների կարիք ունի երկրում սուր հումանիտար ճգնաժամի պայմաններում, հայտնում է Khaama լրատվականը: