Մասնագիտական միջազգային օրվա կապակցությամբ, բուժքույրերը՝ Հայաստանի բոլոր մարզերից և Երևանի բժշկական հաստատություններից, պարգևատրվել են առողջապահության նախարարության պատվոգրերով:
«Առողջապահության ոլորտում որևէ ծրագիր, որևէ փոփոխություն չի կարող իրագործվել առանց բուժքույրերի ներգրավվածության»,- վերարժևորելով բուժքույրերի դերն ու աշխատանքը՝ ասաց առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Նա շուրջ 150 բուժքույրերի պատվոգրեր է շնորհել:
«Ամենօրյա հոգատար ու պրոֆեսիոնալ աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև բոլոր բուժքույրերին, որոնք այսօր այստեղ չեն ու չեն պարգևատրվել»: Բոլորիդ աշխատանքի արդյունքում է հնարավոր դառնում իրականացնել մեր ծրագրերն ու ունենալ առավել ուժեղ առողջապահական համակարգ»,- նշել է նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ու վստահեցրել` առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է բուժքույրերի բոլոր խնդիրները։
Առողջապահության նախարարությունում ստեղծվել է բուժքույրերի հարցերով հանձնաժողով, որը ուղղակի կերպով մասնակցում է բուժքույրերի հետ կապված յուրաքանչյուր որոշման ընդունմանը։