Ղրղզստանում մենինգիտի հետ կապված իրավիճակը շարունակում է լարված մնալ
Նորություններ

Ղրղզստանում մենինգիտի հետ կապված իրավիճակը շարունակում է լարված մնալ

Բիշքեկի ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում բուժվում են մենինգիտով երեք հիվանդներ, հայտնել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գյուլժիգիտ Աալիևը։

Մենինգիտի հետ կապված իրավիճակը շարունակում է լարված մնալ: Տարեսկզբից վարակի հետևանքով երկու երեխա է մահացել հիվանդանոցում։ 

«Շատ մարդիկ ինքնաբուժությամբ են զբաղվում ու ծայրահեղ ծանր վիճակում հայտնվում հիվանդանոցում»: Վարակն ազդում է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների վրա: «Մենինգիտով 64-ամյա հիվանդն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- ասաց նա։

Հիվանդությունների կանխարգելման վարչությունն ավելի վաղ հայտնել էր 4 ամսվա ընթացքում բակտերիալ մենինգիտի 55 դեպքի մասին։

Մենինգոկոկային վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով։ Հիվանդ մարդը վարակի աղբյուր է. վարակի տարածումը տեղի է ունենում սերտ շփման և քիչ հեռավորության վրա հաղորդակցության միջոցով: