Մենք վերջին ամսվա ընթացքում իրականացրել ենք հերթագրման համակարգի ավտոմատացված ընդհանրական ներդրում: Այս մասին հայտնել է ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, մայիսի 24-ին Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով նրանց հարցերին:
Նրա խոսքով՝ այս նորամուծությունը հանգեցրել է նրան, որ բժշկական հաստատությունները չեն կարող սպասարկել չհերթագրված անձանց:
«Խոսքը հատկապես վերաբերում է պլանային հետազոտություններին և բուժօգնությանը»,- պարզաբանեց Ավանեսյանը: