Հինգշաբթի օրը Սննդի և դեղերի վարչությունը հաստատեց Պֆայզերի Paxlovid COVID-19-ի հակավիրուսային դեղամիջոցը: ԱՄՆ կառավարության մատակարարումների կրճատումից հետո ընկերությունը կկարողանա դեղը վաճառել շուկայական գներով:
Paxlovid-ը, ըստ Սննդի և դեղերի վարչության, կարող է ամեն շաբաթ կանխել 1500 մահ և 13,000 հոսպիտալացում: Ըստ Associated Press-ի՝ Միացյալ Նահանգները դեռ ամեն շաբաթ հաղորդում է COVID-19-ի պատճառով մոտ 4000 մահվան և 35,000 հոսպիտալացման մասին: Համաձայն ԱՄՆ Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարության՝ Paxlovid-ի մոտ 4 միլիոն չափաբաժին անվճար է ամբողջ երկրի դեղատներում և առողջապահական ծառայություններ մատուցող կազմակերպություններում: Բացի այդ, ԱՄՆ կառավարությունը ունի պահեստավորված 9,6 միլիոն դեղաչափ:
Այդ պաշարների սպառումից հետո՝ կառավարությունը մտադիր է առևտրայնացնել Paxlovid-ի տարածումը: Սա նշանակում է, որ Պֆայզերը Paxlovid-ը կվաճառի անմիջապես առողջապահական ծառայություններ մատուցողներին. գինը դեռ պետք է որոշվի:
Սննդի և դեղերի վարչությունը դեղամիջոցին շտապ օգտագործման թույլտվություն է տվել 2021 թվականին: Paxlovid-ի հայտնի կողմնակի ազդեցություններն են համի կորուստը, փորլուծությունը, արյան բարձր ճնշումը և մկանային ցավերը: Դեղամիջոցը կարող է ՄԻԱՎ-ի 1-ին տեսակի դեղամիջոցների համար առաջացնել դիմադրողականություն այն մարդկանց մոտ, ովքեր ունեն չվերահսկվող կամ չբացահայտվախ ՄԻԱՎ վարակ:
Սակայն Պֆայզերի եկամուտը Paxlovid-ի վաճառքից 2023 թվականի առաջին եռամսյակում գերազանցել Է վերլուծաբանների սպասումները գրեթե մեկուկես անգամ (4,1 մլրդ դոլար՝ 2,7 մլրդ դոլարի համեմատ)։