Իլոն Մասկի ընկերությունը պատրաստվում է մարդու ուղեղում չիպերի տեղադրման կլինիկական փորձարկումներին
Նորություններ

Իլոն Մասկի ընկերությունը պատրաստվում է մարդու ուղեղում չիպերի տեղադրման կլինիկական փորձարկումներին

ՏԱՍՍ լրատվականի հաղորդմամբ՝ Իլոն Մասկի Նեյրալինկ նեյրոտեխնոլոգիական ընկերությունը կսկսի մարդու ուղեղում չիպի տեղադրման կլինիկական փորձարկումները՝ համակարգիչն ու սմարթֆոնն առանց ձեռքերի օգնության կառավարելու համար:

2021 թվականին կապիկների ուղեղում չիպերի տեղադրման նախնական փորձերը հաջող են եղել. փորձարարական կապիկը սովորել է կուրսորը շարժել էկրանին՝ առանց համակարգչային մկնիկի օգտագործման:

Մասկի Նեյրոլինկ նախագիծը, որը մեկնարկել է 2016 թվականին, համախմբել է նեյրոնային ինտերֆեյսի և ռոբոտների զարգացման լավագույն մասնագետներին, որոնք թույլ են տալիս էլեկտրոդները ավտոմատ կերպով տեղադրել ուղեղի մեջ: Մասկը կարծում է, որ այս տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ մարդը կկարողանա հրաժարվել արհեստական բանականությունից և կկարողանա հեռավորության վրա կառավարել համակարգիչները՝ օգտագործելով միայն մտքի ուժը: