ԴՆԹ-ից պատրաստված փոքրիկ ձեռքն ունի իրար միացված մատներ, որոնք կարող են օգտագործվել փոքրիկ իրեր բռնելու համար՝ օրինակ ոսկե նանոմասնիկներ կամ վիրուսներ՝ 50-ից 100 նանոմետր տրամագծով, որը մատները կարող են բռնել: Մեկ այլ փորձարկման ընթացքում, նրանք վերցրել են մատներն ու ավելացրել ԴՆԹ-ի լրացուցիչ մասնիկներ, որոնք կապվում են SARS-CoV-2 վիրուսի փշանման սպիտակուցին:
Այնուհետև նանոձեռքերը «բռնել» են վիրուսները, իսկ բռնվածները, ի վիճակի չեն եղել վարակել բաժակում աճող բջիջներին:
Վանգն ու նրա գործընկերները նախագծել են նանոձեռքեր, որոնք լյումինեսցենցիայի են ենթարկվում ինչ-որ կոնկրետ վիրուսի հետ կապվելիս, ինչն էլ կարող է օգնել գտնել նման վարակիչ բաղադրիչները: Նրանք այժմ փորձում են հասկանալ՝ արդյոք այդ սարքերը կարող են օգտագործվել բջիջներ դեղ ներարկելու նպատակով, աում է Վանգը: