Ակնաբույժները խորհուրդ են տալիս ամռանն արևային ակնոց կրել
Նորություններ

Ակնաբույժները խորհուրդ են տալիս ամռանն արևային ակնոց կրել

Մարդիկ, ովքեր ամռանը պարզ եղանակին չեն կրում արևային ակնոց, կատարակտի զարգացման ավելի մեծ վտանք ունեն, «ՄԻՐ 24» հարթակում այս մասին խոսել է ակնաբույժը: 

Ամռանն արևային ակնոց չկրելը կամ անորակ ապակիներով ակնոցները վնասում են ձեր տեսողությունը: Աչքի կառուցվածքում ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության կուտակում կա՝ առաջացնելով մեծ քանակության ազատ ռադիկալներ՝ բջիջներում օքսիդատիվ պրոցես հրահրող մոլեկուլներ:  Արևային ակնոց չկրելու առաջնային հետևանքները տեսողության վատթարացումն ու աչքի տարբեր պաթոլոգիաները: 

Արևի պայծառ լույսը հանգեցնում է այնպիսի տհաճ ախտանիշների, ինչպիսիք են չոր աչքի համախտանիշը, ֆոտոկերատիտը (եղջերաթաղանթի բորբոքում), կատարակտը (ոսպնյակի ամպամածություն) և թևակերպ փառը (վարդագույն, եռանկյունաձև հյուսվածքի աճ աչքի եղջերաթաղանթի վրա):