Կախվածության դեմ պայքարում երիտասարդները կարևորում են առողջապահության նախարարության իրազեկման ծրագրերը:
Աշխատանքը շատ ավելի արդյունավետ կլինի եթե երիտասարդները կարողանան իրենց ընտանիքին և ընկերներին ներկայացնել կախվածությունների վնասակարությունը:
«Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը» (ԺԶՀ) երիտասարդական կազմակերպությունների հետ կազմակերպել է հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին նաև առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» տնօրեն Սուրեն Նազինյանը:
Հատուկ ուշադրություն է դարձվել թմրամիջոցների և այլ հոգեներգործուն նյութերի վտանգների ու վնասների մասին հասարակության իրազեկվածության բարձրացմանը և այդ հարցում երիտասարդների ներգրավմանը:
Հարկ է հիշեցնել նաև, որ նիկոտինային կախվածություն ունեցող անձինք ևս կարող են ստանալ հոգեբանական խորհրդատվություն թեժ գծի միջոցով: