Հայաստանում ԵԽ գրասենյակի աջակցությամբ ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի ներկայացուցիչնեչը Ստոկհոլմում մասնակցել են «Էթիկայի ազգային խորհուրդների» 31-րդ ֆորումին՝ քննարկելու առողջապահության ոլորտում էթիկայի նոր մարտահրավերները և էթիկայի հանձնաժողովների գործունեությունը:
Միջոցառումը բացառիկ հնարավորություն էր՝ ուսումնասիրելու միջազգային փորձը՝ ՀՀ-ում ձևավորվող բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի հետագա գործունեության կազմակերպման տեսանկյունից: Միջոցառման ժամանակ քննարկվել են նաև Շվեդիայի բժշկական էթիկայի ազգային խորհրդի հետ երկկողմ համագործակցության հեռանկարները։
Միևնույն ժամանակ, այցի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանում ԵԽ գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Շվեդիայում ՀՀ դեսպանություն, որտեղ մասնակիցները ներկայացրել են համաժողովի արդյունքները, անդրադարձել Շվեդիայի էթիկայի ազգային խորհրդի հետ բժշկության ոլորտում համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև՝ Հայաստանում Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող բարեփոխումներին: