Ճապոնիայի կառավարությունը 26 միլիարդ դոլար կհատկացնի երեխաների խնամքի նոր միջոցառումների իրականացման համար, որը մի փոքր ավելին է, քան նախկինում ենթադրվում էր, այս քայլն, ամենայն հավանականությամբ, կմեծացնի արդյունաբերական աշխարհի պետական ամենամեծ պարտքը:
Վարչապետ Ֆումիո Կիսիդան խոստացել է առաջիկա երեք տարիների ընթացքում կրկնապատկել այդ ծախսերը՝ երկրում ծնելիության անկումը դադարեցնելու համար, նույնիսկ եթե դա էլ ավելի վատացնի երկրի ֆինանսական վիճակը:
Կիսիդան չորեքշաբթի նախարարներին ասաց, որ ցանկանում է ավելացնել երեխաների խնամքի համար նախատեսված ծախսերը, ինչը օրակարգի հիմնական հարցերից մեկն է՝ իր վարչակազմի միջին տնտեսական քաղաքականության ուղեցույցների համար, որոնք պետք է ընդունվեն հունիսի կեսերին:
Այս միջոցառումներն ուղղված են բարձրագույն կրթության աջակցմանը, աղքատ երեխաների չարաշահման կանխարգելմանը և հաշմանդամ երեխաների բժշկական օգնության տրամադրմանը, նախարարների հետ հանդիպման ժամանակ Կիսիդան մեջբերեց էկոնոմիկայի նախարար Շիգեյուկի Գոտոնի խոսը: Նա հավելել է, որ ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ քննարկում չի եղել։
Ճապոնիան արդյունաբերական աշխարհում ամենաշատ պարտք ունեցող պետությունն է, որի պետական պարտքն ավելի քան երկու անգամ գերազանցում է իր տնտեսության չափը: Կառավարությունը հակված է նոր տեսակի պարտատոմսերի ներդրմանը՝ կրթության համար միջոցներ հավաքելու նպատակով, հայտնում է Կիոդո լրատվական ընկերությունը:
«Բյուջեի մասին այս խոսակցությունները տեղի են ունենում այն նուրբ ժամանակաշրջանում, երբ կառավարությունը փորձում է ապահովել բյուջեի առաջնային հավելուրդը, մինչդեռ պետական պարտքն աճում է», - ասում է SMBC Nikko Securities-ի ավագ տնտեսագետ Կոյա Միյամեն:
«Դա կարող է բարդացնել իրավիճակը, երբ խոսքը վերաբերում է Ճապոնիայի բանկի դրամավարկային միջոցների մեղմացմանը՝ բարձրացնելու արտաքին պարտքերի քանակը»:
Երեխաների խնամքի ինչպես նաև ռազմական ծախսերի կրկնապատկման հեռանկարը, ուղղված Չինաստանից և Հյուսիսային Կորեայից սպառնալիքների դեմ պայքարին, հակասում է հարկային բարեփոխումների ուղղությամբ կատարված ցանկացած քայլի:
Կիսիդան բացառել է վաճառքների հարկի բարձրացման տարբերակը, մինչդեռ նրա ղեկավարությունը մտադիր է ավելացնել պետական առողջապահական ապահովագրավճարները և կրճատել սոցիալական ապահովագրության այլ ծախսերը՝ երեխաների խնամքի լրացուցիչ ծախսերը ֆինանսավորելու համար:
Պաշտոնական հաշվարկներով՝ Ճապոնիայում ծնունդների քանակը չափազանց նվազել է 2022 թվականին՝ առաջին անգամ հասնելով 800000-ից ցածր ցուցանշի՝ շրջադարձային կետ, որին պետությունը հանգել է ութ տարի ավելի շուտ քան ակնկալվում էր: