Վերջին տարիներին ինտերվացիոն սրտաբանությունը զգալի առաջընթաց է գրանցել՝ ապահովելով սրտանոթային հիվանդությունների ոչ միջամտական բուժումներ: Այս զարգացումները հսկայական օգուտ են բերել հիվանդներին՝ նվազեցնելով ավանդական վիրաբուժական միջամտությունների անհրաժեշտությունը և արագացնելով վերականգնման ընթացքը:
Համաձայն EHCC հիվանդանոցի Սրտաբանության բաժանմունքի Սրտի կառուցվածքային բաժանմունքի և տրանսկաթետերային աորտայի փականի փոխարինման բաժնի փոխտնօրեն դոկտոր Պրաշանթ Դվիվեդիի փորձագիտական կարծիքի՝ միջամտական սրտաբանության ոլորտում այս զարգացումներն ընդլայնեցին բուժման հնարավորությունները և բարելավեցին հիվանդների արդյունքները, ինչը հնարավոր դարձրեց արագացնել վերականգնման ընթացքը, նվազեցնել բարդությունները և բարելավել կյանքի որակը: Այս ոլորտում շարունակական հետազոտություններն ու զարգացումը ապագայում խոստանում են հետագա առաջընթացներ և նորարարություններ՝ հանգեցնելով կանխատեսելի արդյունքների և ավելի քիչ բարդությունների: Զարգացումները ներառում են.
Դեղապատ ստենտներ. այս ստենտները պատված են հատուկ դեղամիջոցներով, որոնք օգնում են կանխել անոթների հետագա խցանումները կորոնար անգիոպլաստիկայից հետո: Դրանք արդյունավետ են զարկերակները բաց պահելու և արյան հոսքը բարելավելու համար։
Կորոնարայի պատկերման եղանակներ. Պատկերավորման տարբեր մեթոդներ օրինակ՝ համակարգչային տոմոգրաֆիան և ներանոթային ուլտրաձայնը ապահովում են կորոնար զարկերակների մանրամասն պատկերներ: Այս պատկերները բուժաշխատողներին օգնում են օպտիմալացնել անգիոպլաստիկայի ընթացակարգն ու հասնել լավագույն արդյունքի:
Աորտալ փականի ներանոթային պրոթեզավորում (ԱՓՆՊ): ԱՓՆՊ-ը հիվանդ աորտայի փականը պրոթեզային աորտայի փականով փոխարինելու նվազագույն միջամտական ընթացակարգ է: Այն բաց սրտի վիրահատության այլընտրանք է, հատկապես տարեցների կամ վտանգ ներկայացնող հիվանդների համար:
Աորտալ փականի փոխարինում այլ փականների համար: Վերջին զարգացումենրը հնարավորություն են տվել սրտի այլ փականների փոխարինում ներանոթային փոխարինման միջոցով, ներառյալ՝ միտրալ, թոքային և միտրալ, թոքային և տրիկուսպիդային փականները: Սա ապահովում է նվազագույն միջամտական միջամտություն այն հիվանդների համար ում նախկինում հակացուցված է եղել սրտի բաց վիրահատությունը:
Միտրալ փական. Այս ոչ վիրահատական միջամտությունը ներառում է կաթետրի օգնությամբ միտրալ փականի մեջ սեղմիչի տեղադրում: Այն օգնում է նվազեցնել միտրալ փականի անբավարարությունը՝ բարելավելով սրտի աշխատանքը:
Կենսազերծվող անոթային շրջանակներ (BVS): Ի տարբերություն ավանդական ստենտների BVS-ն ժամանակի ընթացքում լուծվում է՝ թույլ տալով անոթին վերադառնալ իր բնական ճկունությանը: Սա նվազեցնում է հետագա բարդությունների վտանգը, ինչպիսին է ռեստենոզը:
Մասնակի հոսքի կանգ (FFR). FFR-ը կորոնար զարկերակի նեղացման ժամանակ ճնշման տարբերության չափման մեթոդ է: Այն օգնում է հասկանալ՝ արդյոք նեղացումը բավականաչափ մեծ է միջամտության անհրաժեշտության համար՝ դրանով իսկ նվազեցնելով անհարկի ընթացակարգերի քանակը:
Ապարատային փակում. Սրտի որոշ բնածին արատներ, ինչպիսիք են սրտի բացվածքները, կարող են փակվել առանց սրտի բաց վիրահատության: Այդ բացերը նվազագույն միջամտական եղանակով փակելու համար օգտագործվում են հատուկ սարքավորումներ:
Ձախ նախասրտի կցորդի փակում (LAAC): LAAC-ն ձախ նախասրտի կցորդը փակող ընթացակարգ է, որը նվազեցնում է կաթվածի վտանգը ֆիբրիլացիա ունեցող հիվանդների մոտ: