ԲԻԲԻՍԻ-ի տվյալներով՝ օգոստոսի 1-ից Կանադան կսկսի ծխախոտի վաճառքը, որի վրա գրված կլինի ծխելու վտանգի մասին:
Բոլորին ծանոթ է ծխախոտի տուփերի վրա նշված վտանգների մասին նախազգուշացումը: Այժմ Կանադայում յուրաքանչյուր ծխախոտի ֆիլտր ունի նույն մակագրությունը: Կանադան կլինի աշխարհում առաջին երկիրը, որ նման առաջընթաց է գրանցել:
Ծխախոտների մակնշման նոր կանոնները կմտցվեն աստիճանաբար, իսկ օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի գարնանը: Կանադայի իշխանությունները հույս ունեն մինչև 2035 թվականը 5 տոկոսով նվազեցնել ծխախոտի օգտագործումը: