Սերվիեր դեղագործական ընկերության ուղեղի քաղցկեղի դեղամիջոցը զգալիորեն դանդաղեցնում է ուռուցքի զարգացումը
Նորություններ

Սերվիեր դեղագործական ընկերության ուղեղի քաղցկեղի դեղամիջոցը զգալիորեն դանդաղեցնում է ուռուցքի զարգացումը

Սերվիեր մասնավոր դեղարտադրության ընկերությունը կիրակի հայտարարել է, որ ուղեղի քաղցկեղի իր փորձարարական բուժումը զգալիորեն դանդաղեցրել է ուղեղի ուռուցքի մի տեսակի զարգացումը, ինչը դրական է այն ոլորտում, որն ավելի քան 20 տարի առաջընթաց չի գրանցել:

Վորասիդենիբ դեղամիջոցը հետաձգել է 2-րդ աստիճանի գլիոմայի աճը միջինը 27,7 ամսով, ավելի քան երկու անգամ ավելի՝ պլացեբո ստացած հիվանդների 11,1 ամսվա համեմատ:

2-րդ աստիճանի գլիոմաները ուղեղի զարգացող չարորակ ուռուցքներ են, որոնք ավելի հաճախ հանդիպում են մեծահասակների մոտ, բայց կարող են առաջանալ նաև երեխաների և դեռահասների մոտ:

Ուսումնասիրությունը, որին մասնակցել է 331 հիվանդ, որ նախկինում վիրահատությունից բացի որևէ այլ բուժում չեն ստացել, պարզել է, որ վորասիդենիբը զգալիորեն բարելավել է առանց զարգացման կյանքը և հետաձգել անցումը հետագա հակաուռուցքային միջամտություններին, ինչպիսիք են քիմիաթերապիան և ճառագայթումը՝ համաձայն New England բժշկական ամսագրում հրապարակված արդյունքների: 

ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը 2023 թվականի մարտին վորասիդենիբին արագացված կարգավիճակ է տվել, և ընկերությունն այժմ աշխատում է Սննդի և դեղերի վարչությանը վորասիդենիբի համար դեղերի նոր հայտի ներկայացման ժամկետների վրա:

Դեղը ֆրանսիական կենտրոնակայանում գտնվող Սերվիերի կողմից Ագիոս դեղագործական ընեկության քաղցկեղի բիզնեսի ձեռքբերման մի մասն էր՝ 2020 թվականին մոտ 2 միլիարդ դոլար արժեքով: