Ղրղզստանում մայիսի 31-ի դրությամբ գրանցվել է կարմրուկի 559 դեպք, հայտնել են Իմունականխարգելման ազգային կենտրոնից։
Նրանցից 241-ը գրանցվել են Օշ շրջանում, 145-ը՝ Օշում, 48-ը՝ Բատկեն շրջանում, 43-ը՝ Թալաս շրջանում, 42-ը՝ Բիշքեկում, 18-ը՝ Ջալալ-Աբադ շրջանում, 15-ը՝ Չույ շրջանում և 7-ը՝ Իսիկ-Կուլ շրջանում։
187 դեպք է գրանցվել մինչև 1 տարեկան երեխաների, 234 դեպք՝ 1-4 տարեկան երեխաների, 70-ը՝ 5-9 տարեկան երեխաների, 22 դեպք՝ 10-14 տարեկան երեխաների, 4-ը՝ 15-19 տարեկան, 30-ը՝ 20-29 տարեկան և 12 դեպք՝ 30 և բարձր տարիքի անձանց շրջանում:
2020 թվականին գրանցվել է կարմրուկի 733 դեպք, 2021 թվականին՝ 3, իսկ 2022-ին՝ 1: