Երեքշաբթի օրը Թամիլ Նադու նահանգի ղեկավար Մ. Կ. Ստալինը մոտ 500 քաղաքային առողջության և բարեկեցության կենտրոններ է բացել ողջ նահանգի տարածքում:
Իր բացման խոսքում Ստալինն ասաց, որ Դրավիդյան կառավարման մոդելը կրթությունն ու առողջապահությունը դիտարկում են որպես իր «երկու աչքը», և կառավարությունը համապատասխանաբար իրականացնում է ծրագրեր:
Թամիլ Նադուն հաջողեց այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, պետական զարգացումը և ժողովրդի ցանկությունների իրականացումը: Սակայն, պետության մեջ բարձրագույն պաշտոն զբաղեցրած անձը դա չէր կարող տեսնել կամ հասկանալ, ասաց Ստալինը՝ անուղղակիորեն վկայակոչելով նահանգապետ Ռ. Ն.Ռավին:
Կրկին Ռավի անունը չտալով՝ Ստալինն ասաց, որ «նա» (նահանգապետը) չի ընդունում կառավարման Դրավիդյան մոդելը և մարդկանց շփոթեցնելու համար՝ քննադատում է կառավրությանը:
«Մարդկանց դա ընդհանրապես չի հետաքրքրում։ Մարդիկ ամեն բան շատ լավ հասկանում են: Թող նա շարունակի քննադատել»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ նման դիտողությունները իրենց միայն կօգնեն։
Նախարարը թվարկեց առողջապահական սխեմաները, որոնք իրականացվել են ԴիԷմՔեյ-ի նախորդ ռեժիմների ժամանակ, երբ հանգուցյալ Մ. Կարունանիդհին էր ղեկավարը (1924-2018): Ստալինը նաև թվարկեց մի շարք առողջապահական սխեմաներ, որոնք նախաձեռնվել են իր ղեկավարության ընթացքում 2021 թվականից:
Ըստ տեղեկությունների՝ հունիսի 5-ին նահանգապետը նշել էր, որ ներդրողները «չեն գա» միայն այն պատճառով, որ իրենց դա խնդրել են: Սա ընկալվեց որպես քողարկված հարձակում Ստալինի դեմ, ով վերջերս մեկնել էր Սինգապուր և Ճապոնիա՝ ներդրողներ գտնելու համար:
Ավելի վաղ Ֆինանսների նախարար Թանգամ Թենարասուն ասել էր, որ Ռավին թերագնահատել էր Ստալինի արտասահմանյան այցի նշանակությունը, որը նպատակ ուներ բարելավել պետության տնտեսությունը օտարերկրյա ներդրումների միջոցով:
Ինչ վերաբերում է Քաղաքային առողջության և բարեկեցության կենտրոններին, դրանք գործելու են որպես առաջնային առողջության օժանդակ միավորներ: Քաղաքային առողջության և բարեկեցության կենտրոնները տեղակայված են քաղաքային մարմինների հովանու ներքո գտնվող տարածքներում, ինչպիսիք են Չենայի կորպորացիան և քաղաքապետարանները:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Մադուրայը, Կոիմբաթորը, Տիրունելվելին, Թութուկուդին և Վելլորը այն շրջաններից էին, որտեղ ծառայությունները հասանելի էին:
Յուրաքանչյուր քաղաքացիական առողջության և բարեկեցության կենտրոն ստեղծվել է 25 լաք ռուփի արժեքով, և ընդհանուր առմամբ պահանջվել է 125 կրոր ռուփի բոլոր 500 նոր կենտրոնների ստեղծման նախաջեռնության համար:
Յուրաքանչյուր քաղաքացիական առողջության և բարեկեցության կենտրոնում պետք է հերթապահեն բժիշկ, բուժքույր, առողջապահական տեսուչ և սանիտարական մասի աշխատող, կենտրոնները կաշխատեն առավոտյան 8-ից մինչև կեսօր և 16:00-ից մինչև 20:00, որպես հնարավոր լինի սպասարկել տվյալ տարածքի բոլոր 25000 բնակիչներին:
Ընդհանուր առմամբ ընտրվել է 500 բժիշկ, նույնքան բուժքույր, առողջապահական տեսուչ և սանիտարական աշխատող։ Քաղաքացիական առողջության և բարեկեցության կենտրոններում հասանելի կլինեն բազմաթիվ ծառայություններ՝ այդ թվում մայրական խնամք և յոգա:
Մասնակցում էին առողջապահության նախարար Մա Սուբրամանիան, երիտասարդների բարօրության նախարար Ուդհայանիդի Ստալին և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: